
Թիվ 10/28 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու իրավունք ունի 1206 քաղաքացի, ժամը 12:15-ի տվյալներով իր քաղաքացիական պարտքն է կատարել 34 քաղաքացի: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Այվազյանը «Հետքին» ասաց, որ ընտրությունները բավականին խաղաղ և առանց միջադեպերի են անցնում: Նույնը հաստատեց նաև տեղի դիտորդը:
Իսկ 10/29 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու իրավունք ունի 1405 քաղաքացի, ժամը 12:20-ի տվյալներով իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 49 ընտող: Թիվ 10/23 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու իրավունք ունեն 1952 քաղաքացի, ընտրություներին մասնակցել են 37 քաղաքացի:
Ի դեպ, այս ընտրատեղամասում մի տարեց տղամարդ, ընտրությունը կատարելուց հետո հայտաարեց, որ ինքը Դավիթ Հակոբյանին է ընտրել, քանի որ. «Ինքը լավա խոսում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել