HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Սկսեցին գազելով բերել ժողովրդին»

Ժամը 11:00-ի դրությամբ 10/21 տեղամասում ընտրել է 34 մարդ: «Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ-ի դիտորդ Մարինե Մարդանյանը «Հետքին» ասաց. «Այս պահի դրությամբ ոչ մի արտառոց դեպք, ինչ որ փոփոխություն կամ սխալ չեմ նկատել»: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Կառլեն Ալեքսանյանը նշեց. «Մեր վստահված անձինք, ովքեր դրսում են, արդեն նկատեցին ու ինձ հաղորդեցին, որ սկսեցին գազելով բերել ժողովրդին: Օրենքի խախտում ես այդտեղ չեմ տեսնում: Բայց նախկին դառը փորձը հուշում է, որ դա այն երևույթն է, որ գնում են, ընտրողին համոզում են, մեքենայով բերում են, ինչը հետո բերում է վատ արդյունքների»: «Հետքի» թղթակիցը լուսանկարել է 10/21 տեղամասին հարող Ալեք Մանուկյան փողոցի երկայնքով կանգած մի քանի դատարկ գազելներ, որոնց ապակուց բացակայում էր երթուղու ցուցանակը: Վարորդներից մեկն ասաց, որ ինքը պատվերով է աշխատում և պարզապես մարդկանց Ծաղկաձոր է տեղափոխելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter