
«Եթե Եվրոպայում սառնամանիք է, փաստորեն, հյուսիս է, իսկ մեզ մոտ տեսնում եք` ինչպիսի եղանակ է, միգուցե նրանք ցանկանան գալ այստեղ: Ասում են` այստեղ տաքանալու է, այնտեղ սառելու է: Այդ պայմաններում մենք մեր հայրենիքն էլ կկորցնենք` հաշվի առնելով, որ մենք խմելու ջուր ունենք, կլիմայական պայմանները դրախտային են: Բա չե՞ն ուզենա իրանց սառնամանիքից գան այստեղ»,- իր մտահոգությունն է հայտնում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նա կարծում է, որ «կարող են հեշտությամբ օրենք ընդունել, հողերը վաճառել եւ վերջ...գլոբալիզացնեն մեզ»: Տիգրան Կարապետյանը դեմ է գլոբալիզացիային. «Հայ-թուրքական արձանագրությունները, սահմանի բացումը ռեգիոնալ գլոբալիզացիա է եւ շատ վտանգավոր է մեր ազգային գաղափարախոսության համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել