
Այսօր, պատասխանելով «Հետքի» հարցին, Տիգրան Կարապետյանն ասաց, թե «Ժառանգություն» կուսակցությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժովներում վաճառում է իր տեղերը իշխանությանը. «Ես չէի էլ կասկածում, որ իրենք տեղերը կվաճառեն իշխանությանը, նրանք միշտ էլ այդպես են արել»: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Զոյա Թադեւոսյանը «Հետքին» վստահեցրեց, որ իրենք որեւէ տեղ չեն վաճառել:
«Այսօր 10-րդ ընտրատարածքում ԸԸՀ անդամը Սամվել Ղուլյանն է, ով հանձնաժողովի անդամներ է ընտրել «Ժառանգության» ներկա եւ նախկին անդամների, որոնք բոլորն էլ բանիմաց ու պայքարող մարդիկ են: Եթե այդ 34 մարդկանց այսօր կանգնեցնենք, մարդիկ նրանց գիտեն դեմքով, որ այդ մարդիկ ընդդիմադիր են, որ 2007 թվականի հոկտեմբերից պայքարում են ընդդիմադիր ճամբարում,- նշեց Զոյա Թադեւոսյանը: -Մենք ցանկացած պահի կարող ենք թե Տիգրան Կարապետիչին, թե մյուսներին ապացուցել, որ որեւէ տեղ չենք վաճառել իշխանությանը»:
Զոյա Թադեւոսյանը նաեւ նշեց, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն առաջարկել է իրենց անդամին գործարքի գնալ, սակայն վերջինս մերժել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել