
ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, այսօրվա ասուլիսում խոսելով հայ-թուրքական արձանագրություններից, նշեց, որ «եթե թուրքերը չստորագրեն այն, դա մեր իշխանությունների համար հնարավորություն կլինի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»:
Պատգամավորը համարում է, որ Թուրքիան արձանագրություններում արդեն իսկ նախապայմաններ է դրել` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իր ներգրավվածությունը ներկայացնելով իբրև զիջում, քանի որ դեմ է գնում եղբայրական Ադրբեջանի շահերին:
Մինչդեռ, ըստ Ռուստամյանի, Հայաստանը չկարողացավ հարաբերություններ սկսելը որպես զիջում ներկայացնել` չնայած Ցեղասպանության փաստին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել