
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ եթե ինքը Կենտրոն վարչական տարածքի բնակիչ լիներ, ապա հունվարի 10-ին կայանալիք պատգամավորության ընտրություններում իր քվեն կտար «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Եւ ոչ թե այն պատճառով, որ նրան համակրում եմ, այլ ուղղակի նա ավելի գերադասելի է, քան մյուսները»,- նշեց Կարապետյանը:
ԱԼՄ Հոլդինգի ղեկավարը չի պատրաստվում եթերից ժողովրդին Նիկոլ Փաշինյանին ընտրելու կոչ անել. «Որովհետեւ ես կոնգրեսական չեմ, ես Ժողովրդական կուսակցությունն եմ ներկայացնում»:
«Հունվարի 10-ի ընտրություններում լավ բան չեմ սպասում, հերթական անգամ կվարկաբեկվի իշխանությունը, ժողովուրդը չի կարողանա իր կամքն արտահայտել, կլինի իմիտացիա»,- կանխատեսում է Ժողովրդական կուսակցության նախագահը:
Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի ղեկավարած Ազգային միաբանություն կուսակցության ներկայացնող թեկնածուին, ապա Տիգրան Կարապետյանը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսացկությունը կարող է նրան անցկացնել` վերահսկողության տակ պահելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել