
Որտեۘղ է Րաֆֆի Հովհաննիսյանը. այս հարցին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ արտերկրում է: «Այսօր մենք կտարածենք մանրամասն հաշվետվություն` պատգամավոր առ պատգամավոր, եւ դուք կտեսնեք, թե ով ինչ աշխատանք է կատարել: Իմ կարծիքով` միջազգային կառույցներում աշխատանքը մեր խմբակցությունն ամենալավն է իրականացնում»:
Տիկին Ալավերդյանի խոսքով` եթե «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ավելի շատ լինեին, Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված չէր լինի միջազգային կառույցներում աշխատանքի մեծ մասն իր վրա վերցնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել