
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ Եվրոպական հեռարձակողների միությունն Ադրբեջանին տուգանել է «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի ժամանակ Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթի հերթական համարը (09) եթերից հանելու համար, որն էլ պետք է հաղորդագրության տեսքով ուղարկեին Հայաստանի օգտին քվեարկելու համար: «Տուգանքի չափը որեւէ մեկը չի հայտնում, որովհետեւ դա փակ, կոնֆիդենցիալ ինֆորմացիա է»,- ասաց Դիանա Մնացականյանը:
Այն, որ ադրբեջանցիները խախտել են «Եվրատեսիլ»-ի կանոնները` չհեռարձակելով Հայաստանը ներկայացնող երգչուհիների ելույթի հերթական համարը, ապացուցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել