
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը վերջերս ավելի ընդարձակ տարածք է վարձակալել, որտեղ ուսուցանում են հարյուրից ավելի երեխաների: «Կենտրոնում ունենք պարասրահ, երգասրահ, որտեղ ամեն շաբաթ-կիրակի մարզերից երեխաներ են գալիս են,ամբողջ օրն այստեղ սովորում են, աշխարհագրություն ու պատմություն են ուսումնասիրում»,- «Հետքին» ասաց հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի կենտրոնում ուսուցանող երեխաները մասնակցում են նաեւ «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը:
«Մենք նաեւ ինտերնետային հասցե ունենք`
www.hayaspet.am , որի էլեկտրոնային փոստին նամակներ ենք ստանում: Վերջերս Գերմանիայից էինք նամակ ստացել, գրել էին, որ իրենց երեխան ցանկանում է «Հայ ասպետ» դառնալ, դրա համար հաջորդ տարի այդ ընտանիքը գալու է Հայաստան: Մենք նամակներ շատ ենք ստանում, բայց այսպիսի բովանդակությամբ առաջին անգամն էր»,- նշում է Կարին Տոնոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել