
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նախատեսում է ինտելեկտուալ մրցաշար անցկացնել շարքային զինծառայողների համար: Երեք ամիսը մեկ 3 զորամասերի զինվորները կմասնակցեն «Հայ ասպետ» հաղորդմանը, որի ընթացքում կպատասխանեն հայ ռազմի պատմության, հայոց պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի, արվեստի պատմության, հայրենասիրական երգերի, ռազմական պարերի վերաբերյալ հարցերին: Առաջին խաղը եթեր կհեռարձակվի հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը:
Առաջին եթերաշրջանին մասնակցելուն են Իջեւանի, Սիսիանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի զորամասերի զինվորները:
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը «Հետքին» ասաց, որ մինչ հաղորդմանը մասնակցելը զինվորներին տրամադրելու են համապատասխան գրականություն, որպեսզի նրանք պատրաստվեն:
Հայ զինվորների 2-րդ մրցումը եթեր կհեռարձակվի Մայրության եւ գեղեցկության տոնին` ապրիլի 7-ին, իսկ 3-րդը` Շուշիի ազատագրման օրը` մայիսի 9-ին: Երկրորդ եւ երրորդ հաղորդումների մասնակցող զորամասերը դեռեւս ընտրված չեն:
Երեք փուլերի հաղթող թիմերը ամռանը կմասնակցեն եզրափակիչ փուլին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել