
Զարուհի Պետրոսյանի գործով վաղը ցուցմունք կտան ամուսինն ու մյուս վկաները
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ Զարուհի Պետրոսյանի գործով` Յանիս Սարկիսովի նկատմամբ դատավարարությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00- ին: Դատական նիստի ընթացքում ցուցմունք կտան ամբաստանյալ Յանիս Սարկիսովը և գործով մյուս վկաները:
Հիշեցնենք, որ 2010 թ.-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություն ստեղծեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել