
Վերաքննիչ քրեական դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդու` Վահագն Գեւորգյանի բողոքի քննությունը: Ընդդիմադիր երիտասարդը դիմել է Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով իրենը դատարտել են 1 տարի ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի:
Վահագն Գեւորգյանն ազատվել է պատժի կրումից, քանի որ նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն նա ցանկանում է հասնել արդարացման դատավճռի, այդ պատճառով էլ բողոքարկել է դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ 18-ամյա Վահանգը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Վերաքննիչ դատարանը բողոքի քննությունը հետաձգել է մեղադրող դատախազի բացակայության պատճառով, որը դատարան չի ներկայացել վատառողջության պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել