
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբն այսօր այցելել է դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում գտնվող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին, ում առողջական վիճակը վերջերս կտրուկ վատացել էր:
«Հետքի» հետ զրույցում Մարդու իրավունքների պատշպանի մամուլի քարտուղար Գրիգորի Գրիգորյանցը նշեց, որ քանի որ այսօր շաբաթ օր է, հաստատության բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչները, ղեկավարությունը տեղում չեն եղել, և օմբուդսմենի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչները խոսել են հերթապահ բժշկի հետ, ով այդքան էլ չի տիրապետել Սասուն Միքայելյանի առողջական վիճակին:
«Հավանաբար երկուշաբթի օրը պաշտպանի կողմից միջնորդություն կներկայացվի Արդարադատության նախարարին, որպեսզի բժշկական հետազոտություն անցկացնեն և անհրաժեշտության դեպքում Ս. Միքայելյանին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց»,- նշեց Գ. Գրիգորյանցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել