
«Հետքը» գրել էր, որ Ալավերդիում ձկնորսներն ու Դեբեդում լողացող երեխաները գետում հայտնաբերել են նոր կենդանիների, որոնց անվանում են ջրաշներ: Ըստ երեխաների` ջրաշները բնակվում են Դեբեդի` Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտին հարող տարածքում: Ձկնորսներն էլ պատմում են, որ նորահայտ կենդանիներն ակտիվորեն ուտում են գետի ձկներին:
«Ականջներ էլ ունի, քթի երեք ծակ ունի, պոչն էլ սուր ա, կտրում ա: Մեկ էլ մեծ-մեծ ատամներ ունի: Կատվի նման են, մեծ էլ կա, փոքր էլ: Բեղերով են, պոչերն էլ ձկան պոչի նման ա»,-պատմել է ալավերդցի Գոգա Հակոբյանը:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը «Հետքի» հետ զրույցում բացառեց, որ նորահայտ կենդանիները կարող էին առաջանալ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի` մթնոլորտ արտանետած թունավոր նյութերի վնասական ազդեցության պատճառով:
«Մուտացիոն գործընթացները տեղի են ունենում դարերի ընթացքում, դրա համար պիտի սերունդներ փոխվեն, որոնց մոտ նոր հատկանիշներ կլինեն, այդ հատկանիշները պետք է ամրապնդվեն, դրանից հետո միայն նոր տեսակ կարող է առաջանալ»,- ասաց Կարեն Ճենտերեճյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել