
ՀՀ վարչական դատարանում դատավոր Արծրունի Միրզոյանը քիչ առաջ հրապարակեց «Հայկական ժամանակ»օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի վերաբերյալ վճիռը: Դատարանը պարտավորեցրեց ՀՀ ոստիկանությանը տրամադրել Ն. Փաշինյանին` վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը: Այսինքն` թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի` որպես պատգամավորի թեկնածու առաջադրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա: Դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել