
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի Դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշեց հետաձգել «Հրաչ Քեշիշյանն ընդդեմ Հրապարակ օրաթերթ ՍՊԸ-ի» հայցադիմումի քննությունը` մինչև փորձագետները կպատասխանեն, թե արդյոք տեսաերիզում առկա տղամարդը Հրաչ Քեշիշյանն է, թե ոչ:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ և նյութ էր հրապարակել, համաձայն որի` գոյություն ունի ինտիմ կադրեր պարունակող մի տեսաերիզ, որի «գործող անձանցից մեկը» ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է:
Հ. Քեշիշյանը հայտարարել է, որ տեսաերիզում առկա տղամարդն ինքը չէ և դիմել է դատարան` պահանջելով հերքել հրապարակած տեղեկությունները և որպես բարոյական վնասի հատուցում` իրեն վճարել 5 միլիոն դրամ:
Օրաթերթի ներկայացուցիչները դատարանին միջնորդել էին համեմատել ինտիմ կադրերով տեսաերիզում առկա տղամարդուն և Հրաչ Քեշիշյանին: Դատավորն այսօր բավարարեց միջնորդությունը. փորձաքննությունն անցկացնելու է Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել