
«Հետքի» գրել էր, որ 2009 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել սեփականությունից զրկված քաղաքացիներից մեկի հայցով: Դատարանը որոշել է, որ խախտվել է նախկինում Բուզանդի 9 հասցեում բնակվող Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը եւ ՀՀ կառավարությանը նրանց հետ «հաշտվելու» մեկ ամիս ժամանակ էր տվել: Սակայն կառավարությունը Մինասյանին եւ նրա դստերը փոխհատուցման որեւէ առաջարկ չի ներկայացրել:
Նելլի Մինասյանի եւ Ելենա Դեմիրճյանի շահերը ներկայացնող փաստաբան Լիզա Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը չի բողոքարկել Եվրոպական դատարանի որոշումը: «Դատարանը երեք ամսում կորոշի փոխհատուցման չափը, որից մեկ կամ երկու ամիս անց կառավարությունը պետք է վճարի քաղաքացիներին»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ փոխհատուցման գումարը սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում կառավարությունը ստիպված կլինի վճարել հավելյալ տոկոսներ` Եվրոպական բանկի տոկոսադրույքներին համապատասխան:
Հիշեցնենք, որ սեփականության իրավունքից զրկված Նելլի Մինասյանն ու Ելենա Սեմերճյանն իրենց հայցում որպես փոխհատուցում ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 200 հազար եվրո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել