
«Մեր երկաթուղային համակարգը, այդ թվում` Հայաստան-Թուրքիա երկաթուղային գիծը, մշտապես պահվել է շահագործման համար պատրաստ վիճակում, եւ եթե սահմանը բացվի, ապա պրոֆիլակտիկ աշխատանքներից հետո 1-2 ամսից կարելի է երկաթուղային փոխադրումներ իրականացնել»,- այսօր հայտարարել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշել է, որ Հայաստանի վագոնները ավելի փոքր են, քան Թուրքիայի երկաթուղիները: «Հայաստանի եւ Թուրքիայի երկաթգծերի լայնությունները տարբեր են, մեր վագոնները Թուրքիայի տարածքով անցնել չեն կաող, մեր տարածքով անցնում են փոքր վագոնները: Երկու տարբերակ կա. կամ փոխում են վագոնները կամ բեռնափոխադրում են անում: Վագոնները կարող են բեռնաթափվել, ուրիշ վագոն բեռնել եւ տեղափոխել»,- ասաց Գուրգեն Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել