
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում սկսվել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումի քննությունը: Օմբուդսմենը դատարանին խնդրել է որոշել, թե արդյո՞ք ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 1-ը: «Այսօրվա նիստն ընթացել է գրավոր ընթացակարգով, իսկ դեկտեմբերի 1-ին կլինի բանավոր ընթացակարգով, եւ կուսումնասիրվեն լրացուցիչ նյութեր»,- «Հետքին» հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք) այս տարի դատապարտվել են 2 ընդդիմադիր լրագրողներ, իսկ 4 փաստաբանների նկատմամբ հարուցված գործերը գտնվում են դատական քննության փուլում: Մանրամասները կարդացեք
այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել