
Արձագանքում են խելագարված զինվորի տեսանյութին
Այսօր առավոտյան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց մի տեսանյութ, որի հերոսը` նախկին զինվոր քսանամյա Հովհաննեսը, գտվում է խելագարված վիճակում Նորքի հոգեբուժարանում:
Այսպիսի վիճակի նրան հասցրել են բանակում: Զինվորը տասնչորս ամիս է, ծառայում էր Ասկերանում: Այս տեսանյութը իսկական շոկ առաջացրեց սոցիալական ցանցերում և գիտակից հասարակության միջավայրում:
«Խոսքի իրավունք»-ը դատապարտում է մարդկային անտարբերության և ստորության նման նողկալի դրսևորումները:
Անկախության 20 ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես» կարգախոսը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղաքացու լիարժեքության և ապահովության զգացողությունը: Յուրաքանչուրս պետք է մեզ լիարժեք զգանք, և չպետք է լինենք անտեսված: Դրանում պետք է օգնեն պետության բոլոր սոցիալական ինստիտուտները, հատկապես բանակը: Ցավոք, Հայաստանում այդ մոդելը լիովին խեղաթյուրված է:
Ելնելով այդ իրականությունից՝ «Խոսքի իրավունք» միավորումը հորդորում է բոլոր ոչ անտարբեր մարդկանց օգնություն ցուցաբերել Նորքի հոգեբուժարանում գտնվող զինվորի հարազատներին:
«Խոսքի իրավունք» միավորում
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել