
Արարատյան թեմը կոչ է անում զգուշանալ «Կյանքի խոսք» աղանդից
Էլեկտրոնային մամուլում տեղ գտած «Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը. սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգևոր հովիվ, և կհոգա համայնքի հոգևոր պահանջները:
Ահազանգ ենք բարձրացնում, որ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը ծանր հետևանքներ է բերում մարդկանց թե հոգևոր, և թե ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաև իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները: Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրև Առաքելական եկեղեցի:
Կոչ ենք անում չխաբվել և զգուշանալ, որ որևէ մեկը չհայտնվի այդ կործանարար աղանդում: Զգոն եղեք: Ձեզ հուզող հարցերով մշտապես դիմեք հոգևորականներին, կամ գրեք Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքին: Մենք հետևողական ենք և արձագանքում ենք հուզող բոլոր հարցերին:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել