
«Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Վարդան Խաչատրյանն օրերս անդամագրվել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը:
Նշենք, որ «Ժառանգությունում» ղեկավար պաշտոններ զբաղեցրած Վարդան Խաչատրյանն այժմ ՍԴՀԿ շարքային անդամ է:
Հիշեցնենք, որ նրան «Ժառանգությունից» հեռացրել էին վերջերս` պատճառաբանելով, թե Խաչատրյանը առանց կուսակցության համաձայնության համագործակցում է այլ քաղաքական ուժերի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել