
Նոյեմբերի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա մանկական «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթը, որին մասնակցելու են 13 երկրներ: «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակն արդեն իր կանխատեսումներն է արել մրցույթում հաղթելու հնարավորությունների վերաբերյալ, համաձայն որի` Հայաստանը կարող է դառնալ այս տարվա հաղթողը:
Ամենաբարձր գործակիցն ունի մրցույթը հյուրընկալող երկիրը` Ուկրաինան, որն այս տարի ներկայացնելու է հայազգի Անդրանիկ Ալեքսանյանը (Նրա մասին կարդացեք`
Ուկրաինայի վարչապետը կֆինանսավորի հայ երգչի վիրահատությունը): «Վիվառո»-ի ցուցակում Անդրանիկին հաջորդում են Նիդեռլանդների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Իսկ Հայաստանը հաղթելու հավանականություն ունեցող երկրների ցուցակում Բելգիայի հետ կիսում է 4-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնում է 11-ամյա Լուարա Հայրապետյանը` «Բարսելոնա» երգով:
Նշենք, որ Բուքմեյքերների կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են, թեեւ գործակիցները հաշվարկելիս հաշվի են առնվում նախորդ տարիների փորձը, ներկայացված երգի որակն ու կատարողի իմիջը:
Ըստ այդ կանխատեսումների` այս տարի հաղթելու ամենաքիչ հնարավորությունն ունի Մալթան, որը սովորաբար վերջին հորիզոնականներն է զբաղեցնում «Եվրատեսիլում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել