
Օպերայի շենքում ռումբ չի հայտնաբերվել
Սեպտեմբերի 1-ին` ժամը 07.15-ին ստացված ահազանգի համաձայն, Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում տեղադրված է ռումբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Որոնողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ ոստիկանության կինոլոգների խումբը և ՀՀ ԱԱԾ
աշխատակիցները: Ժամը 9.42-ին հայտարարվել է տագնապի ավարտ`ռումբ չի հայտնաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել