
Երևանում գույքագրվել է ժամանակավոր շինություններում տեղակայված 2240 առևտրի սպասարկման օբյեկտ
Երևանի տարբեր վարչական շրջաններում գույքագրվել է ժամանակավոր շինություններում տեղակայված շուրջ 2240 առևտրի սպասարկման օբյեկտ: Այս մասին այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է առևտրի և սպասարկումների վարության պետը:
Նա նշել է, որ շարունակվում են կենտրոնական փողոցներում տեղակայված, չգործող և պայմանագրային ժամկետներն ավարտված կրպակների ապամոնտաժման աշխատանքները:
Աբովյան փողոցում, ըստ ներկայացված տեղեկանքի, գույքագրվել է ժամանակավոր շինություններում գործող 16 օբյեկտ, որոնցից 2-ն է պայմանագրային ժամկետում: Պայմանագրային ժամկետը լրացած լինելու պատճառով այստեղ ապամոնտաժվել է 2 տաղավար, ևս 4-ը կապամոնտաժվի ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստորեն հետևել գործընթացի՝ օրենքի սահմաններում իրականացմանը, իսկ ապամոնտաժվող կրպակների սոցիալապես անապահով աշխատակիցներին այլընտրանքային աշխատատեղեր առաջարկել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել