HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բնակարանամուտ` սպայական ավանում

02_09-bnakaranamut Սեպտեմբերի 1-ին Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի սպայական ավանում կրկնակի տոն էր: Գիտելիքի օրը նշելուց զատ, 30 ընտանիք բնակարանամուտ տոնեց: 02_09-bnakaranamut1 Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ հյուրեր: 02_09-bnakaranamut5 30 սպաներ ու ընտանիքներ Արցախի նախագահի ու բանակի ղեկավարության կողմից ստացան բնակարանների վկայականներ, ինչից հետո նորակառույց շենքի բացման կարմիր ժապավենը նախագահ Սահակյանի առաջարկով կտրեցին բնակարանների փոքրիկ տերերը: 02_09-bnakaranamut2 Շնորհավորական խոսքում թեմի առաջնորդը նշեց, որ սա հաղթանակ է ու նոր նվաճում: Սրբազանը կարևորեց այն հանգամանքը, որ պետությունը գործուն աջակցություն է ցույց տալիս իր բանակի սպաներին, որոնց ուշքն ու միտքը պետք է լինի ծառայությունը և ոչ թե այն, թե ինչպիսի պայմաններում են ծվարած մնում իրենց ընտանիքները: Սրբազանը կոչ արեց սպաներին ծառայել այնպես, որ Հայաստանն ունենա իր մեծագույն բնակարանը: 02_09-bnakaranamut3 Միջոցառման ավարտին հյուրերը շրջեցին եռահարկ շենքի բնակարաններով, ծանոթացան ստեղծված հարմարություններին: 02_09-bnakaranamut4 02_09-bnakaranamut7 02_09-bnakaranamut6

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter