
Մ. Մինասյան. «Հանրապետության հրապարակում չի կարելի հյուրանոց կառուցել»
«Փորձ կարվի Հանրապետության հրապարակի բակը՝ իր շատրվաններով, նույնպես մտցնել այդ կառույցի շրջանակներում», - այսօր հայտարարեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրիտչ Մինասյանը` խոսելով Հանրապետության հրապարակի տարածքում նոր հյուրանոցի կառուցման մասին:
Նա նշեց, որ չնայած ճարտապետ է, սակայն ընդամենը մեկ շաբաթ առաջ է իմացել, որ այդտեղ նախատեսվում է կառուցել 7 հարկանի հյուրանոց՝ 4 աստղանի: Սակայն համոզված է, որ դա այն վայրը չէ, որտեղ կարելի է կառուցել նման հյուրանոց:
Նախ՝ նման հյուրանոցի համար անհրաժեշտ է ավելի մեծ տարածք, որպեսզի ապահովվի այցելուների պահանջները. չկա մեքենաների համար նախատեսված կանգառի հատված, մյուս կողմից էլ հասարկությանն ավելի շատ անհրաժեշտ են ազատ և բաց տարածնքեր: Բացի դրանից` մետրոյի 5 րոպե պարբերականությամբ կրկնվող ցնցումները նույնպես բարենպաստ պայման չեն նման կառույցի համար:
Ըստ ճարտարապետի` պետք էր ավելի մանրամասն հաշվարկել, քանի որ իրականում այդ փոքր հատվածում անհնար է լուծել հյուրանոցային խնդիրները, եթե մետրոյի բակը ևս չվերցնեն կառուցապատման տակ: Իսկ ինքը, որպես Մետրոյի նախագծի հեղինակներից մեկը, դեմ է դրան: Բացի այդ՝ նախկինում պետական մրացանակի արժանացած Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանն այժմ բարձիթողի վիաճկում է:
«Կարծում եմ, որ մի քիչ հապշտապ է եղել այդ որոշումը, չի նայվել բազմակողմանի»,- հավելեց Մ. Մինասյանը:
Վերջնիս նաև նշեց, որ մոտ 3 ամիս առաջ Հանրային խորհրդի քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետարանի ավագանի, ճարտարապետ Լևոն Իգիթյանն իրեն ասել է, որ շուտով մետրոյի այդ կայարանը կքանդեն և կազատվեն դրանից: Ճարտարապետի կարծիքով` ամեն մեկը կարող է իր առաջարկներն անել, բայց նախկինում կառուցված, իսկ այժմ ապամոնտաժվող կառույցների թիվը կարող է ավելանալ:
Նա նշեց, որ անցած տարիներին բազմաթիվ առաջարկներ են արվել այդ հատվածի կառուցապատման հետ կապված, սակայն ինքն այդտեղ որեւէ կառույց չի տեսնում: Հյուրանոցը կարելի է կառուցել այլ վայրում, դա առաջնային խնդիր չէ, իսկ հասարկությանն անհրաժեշտ է նաև գեղեցիկ միջավայր:
«Հյուրանոցը միշտ էլ շահ է, չգիտեմ` ում համար, քաղաքի համար երևի», - հավելեց Մ. Մինասյանը:
Նա ասաց, որ քաղաքաշինարարական խորհուրդը կարող է միայն խորհուրդ տալ, իսկ որոշում ընդունում են գլխավոր ճարտարապետն ու քաղաքպետը, եթե նույնսիկ խորհուրդը դեմ է դրան: Տվյալ պարագայում ճարտարապետը հարգում է թե Սամվել Կարապետյանին, թե քաղաքապետին, բայց նրանց խորհուրդ տվողները պետք է շատ զգույշ լինեն, չանեն մերկապարանոց հայտարարություններ, ըստ որի` կառաուցապատման համար խնդիր չկա: Իսկ ինքն իր աղբյուրներից գիտի, որ Սամվել Կարապետյանը չի պնդել, որ հյուրանոցը կառուցվի հենց այդ վայրում, դա իրեն առաջարկել են: Չնայած հյուրանոցի նախագիծը դեռ չկա, բայց ճարտարապետը չի կարող երաշխիք տալ, որ այդտեղ կարող է կառուցվել նորմալ հյուրանոց:
«Երբ արդեն իսկ առանց հարցնելու որոշում է կայացվում, շատ դժվար է հետո հանրությանը ասել, որ սխալ որոշում է եղել», - ասաց Մ. Մինասյանը:
Նա կցանկանար, որ հաշվի առնվեր իրենց կարծիքը, սակայն դժվար է գնալ առճակատման, երբ արդեն կա Կառավարության որոշումը: Եվ տվյալ դեպքում առաջարկի հեղինակներին հաջողվել է «համոզել նրանց, ովքեր ուզում են համոզված լինել»: Սակայն եթե չեն լսում, դա արդեն իրենց խնդիրն է: Իսկ ինքը կպայքարի դրա դեմ այն դեպքում, երբ իրեն միանան նաև իր գործընկերները:
«Բայց ես մինչև վերջ լինելու եմ իմ կարծիքին, որ այդտեղ չի կարելի հյուրանոց կառուցել», - հավելեց Մկրտիչ Մինասյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել