
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում մթնոլորտը դարձյալ լարված է: Մի քանի ժամից Իրանի խորհրդարանում տեղի կունենա հունիսի 12-ի նախագահական ընտրությունների արդյունքում հաղթած թեկնածու Մահմուդ Ահմադինեժադի երդման արարողությունը:
Իրանական ընդդիմությունն արդեն հայտարարել է բազմահազարանոց բողոքի ցույց անցկացնելու մասին: Ցուցարարները երդմնակալության արարողության ժամանակ պետք է հավաքվեն Իրանի խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի անվստահությունը հայտնեն իրենց խոսքով` կեղծված ընտրությունների արդյունքում նախագահ հռչակված Մահմուդ Ահմադինեժադին:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո իրանցիները բողոքի զանգվածային ակցիաներ սկսեցին նաեւ Իրանի սահմաններից դուրս, այդ թվում եւ Հայաստանում: Սակայն այսօր, «Հետքի» տեղեկություններով, Հայաստանում ապրող իրանցիները հրապարակային բողոքի ակցիա չեն կազմակերպելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել