
Օգոստոսի 2-ին Կոտայքի մարզի Նոր Հաճնում քաղաքապետ է վերընտրվել Գագիկ Մաթեւոսյանը, որը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` 8 հազար 317 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 3 հազար 986-ը, որոնցից 3 հազար 679 կողմ է քվեարկել գործող քաղաքապետի վերընտրվելուն, իսկ 222-ը` դեմ:
Նշենք, որ Գագիկ Մաթեւոսյանը ընտրապայքարում մրցակից չի ունեցել. նա միակ թեկնածուն էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել