
Ազատազրկվածների գրադարանը նոր գրքերով համալրման կարիք ունի: «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության համաձայն` անկախության տարիներին գրադարնների համալրման որեւէ պետական ծրագիր չի գործում: Համալրումը երբեմն կատարվում է տարբեր բարեգործական եւ կրոնական կազմակերպությունների կողմից, այն էլ` խիստ սահմանափակ ծավալներով:
ՀՀ Արդարդատության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են գրադարաններով, որոնք լի են խորհրդային գաղափարախոսություն քարոզող գրականությամբ: Պատճառն այն է, որ այդ գրադարանները գործել են դեռեւս խորհրդային միության գոյության տարիներին:
«Գրքերի քանակն ու որակը չի բավարարում ազատազրկվածների պահանջարկը: Գրադարաններում առկա գրականության մեծ մասը ռուսերեն լեզվով է, չնայած կալանավորները հիմնականում նախընտրում են հայալեզու պատմական, գեղարվեստական եւ արկածային գրականություն»,- նշված է 2008 թվականի հաշվետվության մեջ:
Քրեակատարողական հիմնարկների գրադարաններում սահմանափակ քանակով օրաթերթեր եւս կարելի է գտնել, սակայն մամուլը հաճախ հնացած է լինում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել