
Բաց նամակ նախագահ Սարգսյանին
Հայոց բանակում սպանված զինծառայողների ծնողներից
2011թ. հունվարի 27-ին մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ Դուք, պարոն նախագահ, մեզ ներկայացաք որպես օրենքի եւ Սահմանադրության պաշտպան եւ խոստացաք հետամուտ լինել մեր որդիների սպանությունների գործերի բացահայտմանը:
Այդ հանդիպումից անցել է մոտ 7 ամիս, սակայն 5 քրեական գործերից ոչ մեկը չի բացահայտվել եւ մարդասպանները չեն պատժվել:
Զինվորական գլխավոր դատախազն ընդունում է, որ իր ենթակայության տակ գործող քննիչները, դատախազի օգնականներն ու զինդատախազները մեր որդիների քրեական գործերում թույլ են տվել մեծ եւ փոքր հանցանքներ ու զանցանքներ, սակայն հրաժարվում է որեւէ պատժամիջոց կիրառել նրանց նկատմամբ կամ քրեական պատասխանատվության ենթարկել:
Փաստորեն, Դուք մեզ հուսախաբ արեցիք եւ Ձեր խոստումն ու պարտքը չկատարեցիք:
Ցավով պետք է նշենք մեր համոզմունքը, որ նման անօրինականության եւ անտարբերության պայմաններում Հայոց բանակում զինծառայողների սպանությունները շարունակական բնույթ են կրելու:
Անահիտ Մկրտչյան
Ռոբերտ Միրզոյան
Սուրեն Օհանջանյան
Նանա Մուրադյան
Հասմիկ Հովհաննիսյան
Մեկնաբանել