
Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Հարգելի Պրն. Վարչապետ, ոչ պաշտոնական աղբյուրներից իմացել ենք, որ Հրազդանի երկաթի հանքի տարածքում կառավարության պատվերով իրականացվել է փորձաքննություն: Ի լրումն դրան, Հրազդանի ազգաբնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ հանքում անցկացված աշխատանքների ընթացքում ուրան է հայտնաբերվել, որը բուռն անհանգստության ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում:
Կարծում ենք , որ այս անորոշությունը բնակիչների մոտ կրքերի բորբոքման պատճառ կարող է հանդիսանալ:
Ելնելով դրանից` խնդրում ենք Մեզ և ազգաբնակչությանը տալ հիմնավոր պարզաբանումներ վերոգրյալի մասին:
Հրազդանի «Օրհուս» կենտրոն՝ Ա. Մնացականյան, Ժ. Առաքելյան
«Անտառները գալիք սերունդներին» ՀԿ՝ Մ. Մանուկյան
«Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ՝ Կ. Առաքելյան, Ա. Արսենյան
Կոտայքի «ՇՊԱԿ»՝ Տ. Գրիգորյան
«Հրազդան» հեռուստաընկերություն՝ Մն. Հարությունյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել