
Միջազգային դասի նոր հյուրանոցը կկառուցվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու թույլտվության մասին» որոշումը, որը թելադրված է Երևան քաղաքում 2011-2014 թթ. ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ։
Նախատեսվում է կառուցել միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս) հյուրանոցային համալիր, որը ներառելու է ընդունելության և խորհրդակցության սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, ռեստորան, սրճարան։
Համալիրը կառուցվելու է Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում եղած պատմական կառույցների, շենքերի և շինությունների քաղաքաշինական, ծավալահատակագծային և ճարտարապետագունային լուծումների հաշվառմամբ, ինչը կապահովի միկրոշրջանի ամբողջականությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել