Օգոստոսի 2-ին` ժամը 21.16-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից սպանվել է մոտ 50 տարեկան տղամարդ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, նաև փորձագետ, դատաբժիշկ, շնավարժ: Պարզվել է, որ նշված շենքի մոտ հրազենի կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Խաչիկ Գալոյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 5 պարկուճը և 1 գնդակն ուղարկվել են փորձաքննության:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել