
Դարպասում ընտրական գործընթացն ուղղորդում են գործող համայնքապետի թիմակիցները
Լոռու մարզի Դարպաս համայնքում այսօր համայնքապետ եւ ավագանի են ընտրում։ Դարպաս համայնքի թիվ 29/01 ընտրատեղամասում համայնքապետի թեկնածուները երեքն են՝ Համլետ Ավագյանը, Աղասի Թովմասյանը եւ Սամվել Ավետյանը, ով գործող համայնքապետն է։ Երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են։
Ժամը 11.30-ի դրությամբ համայնքի 1500 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 210–ը։ 35 ընտրողներ, որոնք հիմնականում տարեցներ էին, քվեարկեցին ուղեկցողների օգնությամբ։ Վերոնշյալ ընտրողներին ընտրատեղամաս են տեղափոխում գործող համայնքապետ Սամվել Ավետյանի թիմակիցները, իրենք էլ գրանցվում են ընտրողների փոխարեն ընտրական հանձնաժողովում եւ ընտրողի հետ քվեախցում ընտրություն են կատարում։ 29/01 ընտրատեղամասում ընտրական գործընթացն ամբողջությամբ վերահսկվում եւ ուղղորդվում է Սամվել Ավետյանի վստահված անձ Արմեն Ալոյանի կողմից: Վերջինս համայնքապետի տեղակալ Աննա Մակարովայի ամուսինն է։ Արմեն Ալոյանն արդեն հասցրել է 4 անգամ դուրս գալ ընտրատեղամասից, նա ուղղորդում է ընտրողներին նաեւ ընտրացուցակների մոտ։ Իսկ
Դարպասի համայնքապետի տեղակալ Աննա Մակարովան առավոտյան ժամը 9–ից «աշխատում է» տեղամասի բակում՝ ընտրողներին ի օգուտ գործող համայնքապետի ցուցումներ տալով։Դարպասում առաջադրված է ավագանու 9 թեկնածու 7 տեղի համար։ Ավագանու անդամների վստահված անձանց մեծ մասը նույնպես Սամվել Ավետյանի թիմակիցներն են:
Լուս․՝ 168.am-ի
Մեկնաբանել