
Հրդեհ Երևանի քաղաքապետարանում
Այսօր՝ ժամը 05:47-ին, Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել:
«Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:59-ին, մարվել` 06:12-ին»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակի պահարանը՝ փաստաթղթերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել