
Լևոն Տեր-Պետրոսյան. «Սա ոչ այլ ինչ է, քան դարի հանցագործություն»
Կիմա Խաչատրյան
«Արդեն 5-րդ անգամն է, որ մենք նշում ենք մարտի մեկի ոճրագործության տարելիցը, բայց ցավով պետք է նշենք, որ այն դեռ բացահայտված չէ»,- այսպես իր ելույթը սկսեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Դիմելով` հավաքվածներին Լևոն Տեր-Պետորսյանը ասաց, որ մարտի մեկը ողջ ազգի հավաքական ողբերգությունն է. «Թող ոչ ոքի չթվա, թե մարտի մեկի հարցը իրեն չի վերաբերում»։
Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ մարտի մեկի լիակատար բացահայտումը եղել եւ մնալու է ՀԱԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը։
Նա խոսեց նաև վերջերս զգալիորեն թանկացած գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մասին: Նրա կարծիքով՝ դա իշխանությունների կողմից մի քայլ էր, որ էլ ավելի վատացներ առանց այդ էլ թշվառացած մարդկանց վիճակը։
«Որոտան» կասկադի վաճառքով Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը՝ ավելացրեց Տեր-Պետորսյանը. «Սա ոչ այլ ինչ է, քան դարի հանցագործություն»։
Մի քանի ամիս առաջ ՀՀ-ն երդվյալ եվրոպամետ էր, իսկ հիմա երդվյալ ռուսամետ է՝ մատնանշում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը գավառամտություն է։ Հարցը այն չէ, որն է լավ, որը՝ վատ, հարցն այն է, որ Հայաստանը Մաքսային միություն մտնում է ոչ թե որպես գործընկեր, այլ որպես ձայնազուրկ»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։
Նա առաջարկեց ԱԺ-ի ոչ իշխանական 4 ուժերին եւ մյուսներին հանդես գալ միասնական, համաձայնեցված: Տեր-Պետրոսյանը համաձայնություն հայտնեց իշխանափոխությունը կառավարության հրաժարականի պահանջով սկսել, իսկ վերջանական արդյունքը լինելու է իշխող վարչակազմի հեռացումը:
Մեկնաբանել