
Ստեփան Դեմիրճյան. «Իշխանությունը դարձել է բիզնես»
Կիմա Խաչատրյան
«Մարտիմեկյան ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։
Նրա կարծիքով՝ մարտի մեկի էջը կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առջեւ կկանգնեն ժողովրդի վրա կրակ բացած պատասխանատու անձինք, սակայն դեռ ոչ մեկը պատասխան չի տվել։
«Ի՞նչ ունենք մարտի մեկի դեպքերից հետո. արտագաղթի աճ, աղքատության աճ, ավելանում է երկրի արտաքին պարտքը, ոչնչացվում է փոքր եւ միջին բիզնեսը։ Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- նշեց Դեմիրճյանը։
«Իշխանությունը դարձել է բիզնես։ Այսօր լավագույն բիզնեսը մեր երկրում դարձել է իշխանությունը։ Այս վիճակը պետք է փոխել, պետք է սկսել երկրում ժողովրդավարական ընտրություններից։ Այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք փոխելու երկրում ստեղծված իրավիճակը»,- ավարտեց Ստեփան Դեմիրճյանը։
Մեկնաբանել