
Կիևում մարտերը թեժացել են (քարտեզ, ուղիղ եթեր)
Վերջին ժամերին Կիևում մարտերը թեժացել են: Իրավիճակը էլ ավելի է նման պատերազմի:
Կիևում
Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հրահանգել է ոստիկանությանը բաժանել հրազեն և կրակ բացել ուժային դիմադրություն ցուցաբերող ընդդիմադիրների ուղղությամբ:
Քաղաքի կենտրոնում ոստիկանության և ընդդիմության բախումները այժմ միայն հրազենի կիրառմամբ են ընթանում: Բազմաթիվ են դիպուկահարներից տուժածները: Ոստիկանության կողմից կիրառվում են գնդացիրներ, ինգնաձիգներ, ատրճանակներ ու նռնակներ, իսկ ընդդիմադիրները կիրառում են որսորդական հրացաններ, սպորտային զենքեր, ատրճանակներ ու նռնակներ:
Այս պահին զոհերի քանակը 64 հոգի է: Վիրավորների քանակը անցել է հազարից: Մոտ 70 ոստիկան գերեվարված է ընդդիմության կողմից: Ձերբակալված ընդդիմադիրների քանակի մասին տեղեկություններ չկան:
Շրջադարձ Ռադայում
Ուկրաինայի խորհրդարանը (Գերագույն Ռադան) ունի 450 պատգամավոր, որոնց մեծամասնությունը իշխանություններին սատարող Ռեգիոնների և Կոմունիստական կուսակցություններից են:
Սակայն վերջին օրերին բազմաթիվ պատգամավորներ անցել են ընդդիմության կողմը: Ու թեև խորհրդարանի շուրջ ակտիվ հրաձգություններ են ընթանում և պատգամավորների մուտքը Ռադայի շենք շատ դժվար է, այնուամենայնիվ, այս պահին արտահերթ նիստին հավաքվել է ընդդիմությանը սատարող 227 պատգամավոր:
Այսպիսով, ընդդիմությունը Գերագույն Ռադայում ստացավ մեծամասնություն:
Գերագույն Ռադայի նիստին և այլ դեպքերին կարող եք հետևել “Эспрессо TV”-ի եթերով`
Աշխարհի արձագանքը
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դարձել է աշխարհում ամենաքննարկվող թեման: Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները և ապա ԵՄ-ն որոշեցին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների դեմ, իսկ Յանուկովիչից պահանջեցին արտահերթ ընտրություններ անցկացնել:
Իսկ պաշտոնական Վաշինգտոնը Յանուկովիչից պահանջել է Կիևի կենտրոնից դուրս բերել զինված իրավապահներին: Սպիտակ տունը պահանջել է Ուկրաինայի իշխանություններից հարգել խաղաղ ցուցարարների իրավունքները:
Բավականին տարբերվում է Ռուսաստանի տեսակետը: ՌԴ վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը կոչ է արել Յանուկովիչին ավելի կոշտ միջոցների դիմել:
Հիշեցնենք, որ այսօր արդեն պարզ է դարձել, որ ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները մասնակցում են Կիևի բախումներին:
Մեկնաբանել