
Ատոմակայանի աշխատակիցները «Դեմ են» (լուսանկարներ)
Մեծամորի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքային ժամի ավարտից հետո եկել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ`իրենց բողոքի ձայնը բարձրացնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ:
Բողոք-դիմումը հանձնելուց հետո ատոմակայանի աշխատակիցները նշեցին, որ ՄԻՊ-ն այն կառույցը չէ, որը կարող է ազդել պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի վրա, բայց միակ գերատեսչությունն է, որտեղ իրենց գոնե ընդունում են:
«Մնացած տեղերում քաղաքացիների հետ հանդիպման է դուրս գալիս տեղակալի տեղակալի վարորդը»,- ասաց բողոքի դուրս եկած քաղաքացիներից մեկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել