
«Նաիրիտի» աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում (լուսանկարներ)
«Նաիրիտ գործարանի» բազմաթիվ աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ և պահանջում էին ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձը: Կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը բողոքող քաղաքացիներին առաջարկեց հանդիպել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, սակայն «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Ոմանք սպառնում էին անժամկետ գործադուլով: Կարճատև բանակցություններից հետո «Նաիրիտի» մի քանի աշխատակիցներ համաձայնեցին հանդիպել նախարարին, որից իրենց բավարարող պատասխանը չստանալուց հետո երթով գնացին դեպի Բաղրամյան 26` իրենց դիմում-բողոքը հանձնելու ՀՀ նախագահին:
Գործարանի աշխատակիցների գրավոր պահանջներին նախագահական նստավայրում խոստացան պատասխանել վաղ առավոտյան: Աշխատակիցները որոշեցին առավոտյան հանդիպել «Նաիրիտի» մոտ:
Մեկնաբանել