
Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Թուրքիայից Թբիլիսի ժամանելիս
Գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան է ժամանել: Երբ Աշոտ Սուքիասյանը հատել է վրացական սահմանը, վրացի սահմանապահները նրա տվյալները ստուգելիս հայտնաբերել են, որ Ա. Սուքիասյանը հետախուզման մեջ է և անմիջապես ձերբակալել են:
Այս տեղեկությունը «Հետքը» ճշտեց վրացի գործընկերների միջոցով Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության աշխատակից Թեմուր Դոլիձեից:
Վրաստանի գլխավոր դատախազությունից նաև հայտնեցին, որ հիմա զբաղվում են Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիայի փաստաթղթերը ձևակերպելու գործընթացով:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից նախաքննական մարմնի որոշմամբ` Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Լուսանկարը՝ hraparak.am-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել