
Կարմիր գրքում գրանցված կապիկների ներկրման փաստով քրեական գործ է հարուցվել
Միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների, մասնավորապես` կապիկների ներկրման վերաբերյալ «Հետքի» հրապարակած հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք` Միջազգային Կարմիր գրքում գրանցված և անհետացման եզրին գտվող բացառիկ կենդանիներ են ներկրվում Հայաստան և առանց խոչընդոտների արտահանվում այլ երկրներ: Ներկրված որոշ կենդանիներ պահվում են նաև Հայաստանում, դառնում սեփականատիրոջ բիզնեսի մի մասը և օգտագործվում առևտրային նպատակներով, ինչպես դա կատարվել էր բոնոբոյի դեպքում:
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարցման հիման վրա նյութեր էին նախապատրաստվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քնչական բաժնի Կոտայքի բաժանմունքում: Կոտայքի բաժանմունքի պետ Կ. Խաչատրյանը «Հետքին» գրավոր տեղեկացրել է, որ նախապատրաստված նյութերով այս տարվա հունվարի 8-ին քրեական գործ է հարուցվել «Զու Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Խաչատրյանի նկատմամաբ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածով` մաքսանենգություն: Հիշեցնենք, որ Արթուր Խաչատրյանն էր կապիկները ներկրել Հայաստանի Հանրապետություն:
Քրեական գործը հունվարի 10-ին քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել