
Հայաստանի հավաքականը 38-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2014 թ. վարկանիշային առաջին ցուցակը: Հայաստանի հավաքականը դեկտեմբերի համեմատ նահանջել է 3 հորիզոնականով եւ հիմա 38-րդ տեղում է՝ ունենալով 716 հաշվարկային միավոր, չնայած հաշվետու ընթացքում ոչ մի խաղ չի անցկացրել:
Համաշխարհային ցուցակի առաջին 25 հորիզոնականներում տեղաշարժ չի եղել: Առաջատարը կրկին իսպանացիներն են, որոնց հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իտալիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Բրազիլիան:
Հետխորհրդային երկրներից լավագույնը ուկրաինացիներն են, որոնք մնացել են 18-րդ հորիզոնականում, 22-րդ տեղում էլ ռուսներն են, որոնք նույնպես պահպանել են իրենց դիրքը: Մյուս երկրները զիջում են Հայաստանի հավաքականին: Ամենամոտը ուզբեկներն են, որոնք 65-րդ տեղում են:
Տարածաշրջանում լավագույնը Իրանն է, որը մեկ տեղով նահանջել է 34-րդ հորիզոնական: Հայաստանից հետո Թուրքիան է՝ 45-րդ տեղ, ինչը երկու կետով պակաս է դեկտեմբերի ցուցանիշից: Ադրբեջանը չի տեղաշարժվել 94-րդ տեղից, իսկ վրացիները մեկ տեղով նահանջել են 102-րդ հորիզոնական:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել