
Զարուհի Պետրոսյանը հաղորդագրությո՞ւն է ուղարկել՝ ինքնասպանության փորձ կատարելու մասին
Այսօր Վայոց ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Մասիս քաղաքի դատարանում տեղի ունեցավ ամուսնու դաժան ծեծի հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:
Սպանության գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ Դավիթ Հակոբյանը՝ Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի փոխտնօրենը, և Եղիսաբեթ Հովսեփյանը՝ հարևանուհին:
Պաշտպանական կողմի փաստաբանը միջնորդեց անցկացնել Զարուհու ամուսնու՝ Յանիս Սարկիսովի եղբոր կնոջ հեռախոսի փորձագիտական հետազոտությունը, որից, համաձայն պաշտպանական կողմի ենթադրությունների, Զարուհի Պետրոսյանը հաղորդագրություններ է ուղարկել՝ ինքնասպանության փորձ կատարելու մասին:
Հաշվի առնելով միջնորդված նոր վկաների և անհրաժեշտ փորձագիտական հետազոտություն անցկացնելու փաստը՝ դատարանը որոշեց նիստը հետաձգել օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00- ին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի քարտուղարության տեղեկացմամբ՝ կոալիցիայի անդամները ներկա են եղել դատին:
Մեկնաբանել