
Ամանորյա լեռնագնացություն (լուսանկարներ)
Հատիսի գագաթից Երևանը մառախուղի ճերմակ շղարշի մեջ պարուրված հեքիաթային թագավորության էր նման՝ թագավորության, որն արդեն մի քանի շաբաթ է սառնամանիքի մեջ է:
Իսկ սարերում տաք է, նույնիսկ շոգ: Ձմեռ պապերն ու նրանց ուրախ ընկերները Հատիսի գագաթին այսօր ցերեկը Նոր տարին նշելու գլխավոր փորձն արեցին: Բայց երկար չմնացին սարի արևի տակ, որովհետև Ձմեռ պապերից մի քանիսն արդեն սկսել էին հալչել: Նրանք արդեն իջել են սարից՝ ջերմացնելու բոլոր նրանց սրտերը, ովքեր հավատում են ամանորյա հրաշքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել