
Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ պետին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրություն է ուղարկել: Պատգամավորը երեկ այցելել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպում ունեցել նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ:
Նրանցից Շանթ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնություն են կիրառել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:
Շանթ Հարությունյանը նաեւ ասել է, որ ոստիկանության պետի տեղակալը սպառնալիքներ է հնչեցրել նաեւ իր որդու հասցեին եւ «սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվել», ինչի ժամանակ մի խումբ ոստիկաններ պահել են իր ձեռքերը:
Անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարել է նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ վերը նշված հայտարությունները օրենսդրությամբ սահմանված կարգով քննության կառնվեն:
Նշենք, որ ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել, որով մերկապարանոց է որակել ձերբակալվածներին բռնության ենթարկելու մասին պատգամավորի` մամուլում արված հայտարարությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել