
«SOS Մշակույթ»-ի փակումը (լուսանկարներ)
Հայաստանի հյուսիսային շրջանի սահմանամերձ գյուղերից և քաղաքաներից Երևան էին եկել բազմաթիվ դպրոցականներ, մասնակցելու «SOS Մշակույթ» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը:
Երեխաները ԵՄ-ի և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում շուրջ երկու տարի երիտասարդ թրեյներների հետ արտադպրոցային դասերի, ճամբարների ընթացքում յուրացնում էին զանազան հմտություններ, ծանոթանում էին նոր մարդկանց հետ և ձեռք էին բերում ժամանակակից աշխարհի ու սեփական մշակույթի մասին զանազան գիտելիքներ:
Ծրագրի գործընկեր, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը երեխաների համար նախատեսված դասընթացներից բացի կարևորեց նաև այն, որ ճամբարում եղած ժամանակ նրանք սովորեցին իրենց, ինչպես նաև ուրիշի հետևից թողած աղբը հավաքել: Այդ տարրական սովորությունը, Կարապետյանի դիտարկմամբ, ոչ պակաս կարևոր է, քան մշակութային արժեքների պահպանումը և նոր գիտելիքների ձեռքբերումը:
Փակման արարողության ժամանակ դպրոցականները խոստովանեցին, որ միայն մի բանի համար են տխրել՝ ծրագրի ավարտի:
Մեկնաբանել