
«Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին» (լուսանկարներ)
Տիգրան Առաքելյանի գործով այսօրվա հերթական դատական նիստին դահլիճում գտնվողներից շատերի հագին «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին» գրությամբ և նրա նկարով շապիկ էր:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 12:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Նիստի ընթացքում դատավոր Եվա Դարբինյանը բավարարեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի` Շահեն Հարությունյանին կրկնակի հարցաքննելու միջնորդությունը:
Այնուհետև դատավորը հարց ուղղեց Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին` ունի՞, արդյոք, վերջինս իր պաշտպանյալի անմեղության մասին ապացույց պարունակող միջնորդություն: Շուշանյանը պատասխանեց, որ չունի, սակայն պատրաստվում է մեկ այլ միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոցը` կալանքը, փոփոխելու վերաբերյալ:
Դատարանը, սակայն, չարձագանքեց փաստաբանի հայտարարությանը եւ հայտարարեց հաջորդ դատական նիստի օրվա մասին, որը կկայանա հոկտեմբերի 9-ին:
Մեկնաբանել