
110 ստորագրությամբ միջնորդությունը (լուսանկարներ)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց քաղբանտարկյալներ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը. այդ կարգավիճակում Առաքելյանը գտնվում է արդեն երկու տարուց ավելի:
Այսօրվա հերթական դատական նիստի ժամանակ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի կարգավիճակը վերանայելու՝ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ:
Միջնորդությանը փաստաբանը կցել էր նաև հանրությանը հայտնի 110 հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների ստորագրությունները:
Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Վերադառնալով այնտեղից՝ դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Տ. Առաքելյանը կշարունակի մնալ անազատության մեջ:
Մեկնաբանել